ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀԿ-ն «տուժելու» է գլխավոր կռվում

ՀՀԿ-ն «տուժելու» է գլխավոր կռվում
18.04.2014 | 12:24

Կոալիցիան մեռավ: Քաղաքական ուժերն ուզում են ստանալ պորտֆելներ, բայց քաղաքական պատասխանատվությունը չկիսել: ՀՀԿ-ն մնում է միայնակ իր պարտականություններով ու պարտավորություններով: Քաղաքական այս մոդելը վաղուց սպառել էր իրեն, քանի որ, ըստ էության, երկրում իրավիճակի տերն ու որոշում կայացնողը մեկ կուսակցություն է:
Այսպես. ՀԱԿ-ի և «Ժառանգության» մասով ամեն ինչ հստակ է: Այս կուսակցություններում անգամ պաշտոնի ակնկալիքներ չկան: Նրանք վերստին ապագա կառավարության ընդդիմախոսներն են լինելու: ՀՅԴ-ն ևս հայտարարեց, որ նոր ձևավորվող կառավարության մաս չի կազմելու: Այս կուսակցությանը, այդուհանդերձ, դժվար է ընդդիմություն պատկերացնել, քանի որ անգամ ընդդիմադիր դաշտում շարունակել է այս իշխանությունից պաշտոններ ստանալ: Հայտնի ֆիլմի հանգույն, «համ կնիկ են ուզում, համ չբեր են ուզում, բանն էլ հետն են ուզում»: Այլ խոսքով, չի բացառվում, որ կառավարության մաս չկազմելով անգամ, դաշնակցականներին տրվեն որոշակի պաշտոններ: Դաշնակցականներն անգամ իրենց հայտնի «կետերում» ակնարկում են, թե ինչ պաշտոններ են ցանկանում. Վերահսկիչ պալատի, քաղաքացիական ծառայության խորհրդի, տնտեսական մրցակցության պաշտպանության և հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների նախագահներ:
ԲՀԿ-ի առնչությամբ իրավիճակը մի փոքր այլ է: Այն կիսով չափ հասավ իր նպատակին: Տիգրան Սարգսյանն այլևս վարչապետ չէ, նրան փոխարինում է Հովիկ Աբրահամյանը: Իշխանությունը ԲՀԿ-ի առումով միշտ էլ հանգիստ է, երբ ուզում է, ում ուզում է` կարողանում է իրենով անել:
Այս խաղերի արդյունքում ՀՀԿ-ն, թերևս, տուժում է ամենագլխավոր «կռվի» դաշտում` ԱԺ-ում: Եթե ՕԵԿ-ն էլ տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ, ՀՀԿ-ի վիճակը լրջանալու է, ավելի ճշգրիտ, Գալուստ Սահակյանի, քանի որ վերջինս պիտի ամեն նիստին ներկա-բացակա անի, որ խմբակցությունը մեկ մարդու նման ներկայանա նիստին, որպեսզի հարցերի քվեարկությունը չտապալվի: Եթե նախկինում հույսը որոշ չափով ՕԵԿ-ի վրա էր, որը «փակում» էր ՀՀԿ բացակայողների տեղը, հիմա այլևս նման «օգնություն» չի լինելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ